«Բորուսիայի» տնօրեն. Օբամեյանգի տեղափոխությունը «Բարսելոնա» լավ գաղափար է
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն իր տեսակետն է հայտնել թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի վերաբերյալ առաջարկների մասին:
«Մենք երբեք չենք կարող երաշխավորել, որ ցանկացած խաղացող հավերժ կմնա «Բորուսիայում»: Բայց մեր ուժը նրանում է, որպեսզի նոր խնդիրներին նոր լուծումներ գտնենք: Օբամեյանգը մեր այլընտրանքն էր թունելի վերջում` Լևանդովսկիի հեռանալուց հետո:
Եթե մենք 80 մլն եվրոյի չափով առաջարկ ստանանք, ապա կմտածենք ու կքննարկենք այն հենց Օբամեյանգի հետ: Թեպետ ես կգերադասեի, որպեսզի ոչ մի առաջարկ էլ չլիներ:
Օբամեյանգը բավական լավն է նույնիսկ կարգով բարձր ակումբի համար: Նման ակումբները ընդամենը մի քանիսն են, սակայն ինձ հաճելի է կարդալ, որ