Պարզեցվում ու առավել մատչելի են դարձվում ներմուծման գործընթացները. ՍԱՊԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կարևորելով բոլոր գործընթացների թվայնացումն ու պարզեցումը, շարունակում է ներդնել էլեկտրոնային կառավարման նոր գործիքներ:
Այս շրջանակներում սննդամթերք ներմուծող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացվել Ծառայության ենթահսկման բեռներների անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և բեռին վերաբերող այլ տվյալներ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» թվայնացված համակարգ ներմուծելու նոր հնարավորությունը:
Ինչպես վստահեցրել է Ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ստանալով անհատական ծածկագիր և ակտիվացնելով էլեկտրոնային «Ներմուծման հայտը», տնտեսվարողը հնարավորություն է ստանում ինքնուրույն լրացնել սեփական բեռի մասին տեղեկությունները և կցել ուղեկցող փաստաթղթղերը՝ մի քանի անգամ կրճատելով փաստաթղթաշրջանառությունը, խնայելով իր ժամանակն ու նվազագույնի հասցնելով մարդկային գործոնի ազդեցությունը:
Առաջիկա երկու ամիսներն, ըստ էության, կդիտարկվեն որպես անցումայն ժամանակաշրջան, որի ընթացքում Ծառայությունն ու ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեն կկազմակերպեն համատեղ դասընթացներ՝ ծանոթացնելով բոլոր շահագրգիռ գործարարներին համակարգի աշխատանքի սկզբունքներին: