5134 դիտում
19:35 04-02-2018
Իրանի նախագահը Վաշինգթոնին մեղադրել է «անամոթ կեղծավորության» մեջ
ԱՄՆ-ի միջուկային նոր դոկտրինան հակասում է ամերիկյան իշխանությունների հռչակած դիրքորոշմանը՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման և խաղաղ համագոյակցության անհրաժեշտության հարցերում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը համարում է մարդկության դեմ հանցագործությու և ակտիվորեն հակազդում է աշխարհում միջուկային զենքի տարածմանը: Բայց միևնույն ժամանակ Վաշինգթոնը սադրում է սպառազինությունների մրցավազք, արդիականացնում է սեփական միջուկային զինանոցը և պատրաստ է այն կիրառել հակառակորդների դեմ:
«Միթե՞ նման հանգամանքներում երկիրը կարող է հայտարարել, որ այժմ ժամանակն է խաղաղության, բարեկամության և խաղաղ համագոյակցության, այդ իսկ պատճառով պաշտպանության ուժերի կարիք չի լինի», նշել է Ռոուհանին՝ ընդգծելով «անամոթ կեղծավորությունը», որով Վաշինգթոնը միջուկային զենքով սպառնում է Մոսկվային:
Փետրվարի 2-ին Պենտագոնը հրապարակեց միջուկային նոր դոկտրինան, որտեղ հնարավոր են համարում միջուկային զենքի կիրառումը՝ ոչ միջուկային հարձակումից պաշտպանվելու համար: ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքների թվում նշվել են Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը:
Նմանատիպ նյութեր
2220 դիտում
23:45 17-04-2022
Համատարած կեղծավորության այս միջավայրում ամենաուժեղ զենքն անկեղծությունն է. Կարեն Վրթանեսյան
3198 դիտում
22:27 10-07-2021
Էս անամոթ սելեկցիան դադարեցրեք. Նաիրա Զոհրաբյան
Այս բաժնից
439 դիտում
19:00 29-04-2024
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
589 դիտում
11:52 29-04-2024
ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր