8260 դիտում
23:08 01-02-2018
Լևոն Արոնյանը՝ Gibraltar Masters մրցաշարի չեմպիոն
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձավ Ջիբրալթարում կայացած Gibraltar Masters հեղինակավոր մրցաշարի հաղթող:
Մրցաշարի վերջին տուրից հետո միանգամից 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը (2797) ամերիկացի Հիկարու Նակամուրան (2781), հունգարացի Ռիչարդ Ռապորտը (2700) և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2793), վաստակեցին 7,5-ական միավոր և չեմպիոնի կոչումը վիճարկեցին [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/01/1088170/]թայ-բրեյք փուլում[/url]՝ կարճեցված ժամանակով պարտիաներում:
Արոնյանը թայ-բրեյքի առաջին փուլում հաղթեց Ռապորտին՝ 2:0, իսկ եզրափակիչում 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Վաշյե-Լագրավի նկատմամբ ու հռչակվեց մրցաշարի հաղթող:
Սա հայ շախմատիստի հերթական փայլուն նվաճումն էր, որին կգումարվի 25 հազար ֆունտ պարգևավճարը:
Նմանատիպ նյութեր
7306 դիտում
20:49 01-02-2018
Gibraltar Masters. Արոնյանը դուրս եկավ թայ-բրեյք ու պայքարում է չեմպիոնի կոչման համար. ուղիղ միացում. ԼՐԱՑՎԱԾ
5072 դիտում
14:00 01-02-2018
Gibraltar Masters. Արոնյան-Նակամուրա. ուղիղ միացում
1909 դիտում
22:35 21-02-2023
Լևոն Արոնյանը Masters մրցաշարի առաջատարն է. նա հաղթել է հոլանդացի շախմատիստին
Այս բաժնից
2530 դիտում
13:25 25-01-2025
Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը կկայանան փետրվարի 1-7-ը Ջերմուկում
2569 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2932 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն