Gibraltar Masters. Արոնյան-Նակամուրա. ուղիղ միացում
Ջիբրալթարում մեկնարկում է Gibraltar Masters մրցաշարի վերջին տուրը:
Վերջին տուրից առաջ բավական խճճված իրավիճակ է հաղթողի համար պայքարում: Միանգամից 5 շախմատիստ՝ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը (2797) ամերիկացի Հիկարու Նակամուրան (2781), հունգարացի Ռիչարդ Ռապորտը (2700), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2793) և ռուսաստանցի Դանիլ Դուբովը (2694) 9 խաղից հետո վաստակել են 7-ական միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները:
Այսօր կորոշվի չեմպիոնը և այն կարող է լինել Արոնյան-Նակամուրա մրցամարտում, որտեղ հայ գրոսմայստերը խաղալու է սպիտակներով:
Եթե վերջին տուրից հետո հաղթող չլինի, ապա հավասար միավոր ունեցող շախմատիստների միջև կանցկացվի թայ-բրեյք՝ կարճեցված ժամանակով:
Արոնյան-Նակամուրա պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.