Թուրքական օդուժը ոչնչացրել է Սիրիայում քրդերի առաջնորդ Օջալանին նվիրված հուշարձանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի Աֆրինի շրջանում իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ ոչնչացրել են Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պատվին կանգնեցված հսկայական հուշարձանը, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ անօդաչուն հրթիռային հարվածով հողին է հավասրեցրել Օջալանի հուշարձանը։
Այն ուներ 53 մետր բարձրություն և կանգնեցվել էր Դարմիկ լեռան լանջին։