Բանակի «սարսափը» ստուգումներ է անցկացնում Կոմանդոսի մոտ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթ է՝ ինտենսիվ ստուգումներ են սկսվել Հայաստանի ԴՕՍԱԱՖ–ում (Հայաստանի պաշտպանական ռազմատեխնիկական ընկերություն), որի նախագահն է Արցախի հերոս Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս):
Ստուգումներն իրականացնում է բանակի «սարսափ» (այսպես են բնութագրում նրան պաշտպանության նախարարությունում), ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ–գնդապետ Միքայել Հարությունյանի խումբը: Հայտնի է, որ Միքայել Հարությունյանը, իր լիազորությունների սահմանում, մշտապես անաչառ, նույնիսկ «անողոք» ստուգումներ է կատարում պաշտպանության նախարարությունում, բազմաթիվ բացահայտումներ անում (Հայկազ Բաղմանյան և այլք)»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]