211652_close_icon
views-count24463 դիտում article-date 22:55 30-01-2018

Իտալիայի ոստիկանությունը պաշարել է Նիկոլ Փաշինյանի հյուրանոցի սենյակը՝ Հռոմում. Ի՞նչ էր ոստիկաններին Youtube-ում ցույց տալիս ԱԺ պատգամավորը

Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այօսր փորձել էին ձերբակալել: Նա այդ մասին [url=https://web.facebook.com/nikol.pashinyan/?_rdc=1&_rdr]գրառում էր կատարել[/url] ֆեյսբուքում և լուսանկար տեղադրել: Միջադեպի հետ կապված Ն. Փաշինյանը մեկ այլ գրառման միջոցով պարզաբանել է թյուրիմացության հանգուցալուծումը. «Քանի որ, ինչքան հասկացա, առավոտյան միջադեպի հանգուցալուծումը շատերը չէ, որ կռահել են, հարկ եմ համարում տեղեկացնել, որ թյուրիմացությունը հարթվել է հենց տեղում, երբ իտալացի ոստիկաններին փաստաթղթերով բացատրել եմ իմ ով լինելը: Հրապարակածս նկարում՝ ոստիկաններին youtube-ում ցույց եմ տալիս իմ իմ բանտարկության, դատավարության տեսանյութեր, այդ թեմայով հրապարակումներ միջազգային մամուլում: Իհարկե, նրանք երկար պնդում էին, որ իրենց հետ գնամ ոստիկանություն, բայց բացատրեցի, որ չի լինի այդպես: Ի վերջո, մոտ 30 րոպեների ընթացքում ճշտումներ անելով, վերջում ներողություն խնդրեցին և հեռացան: Բայց ասեմ, որ բավական լուրջ օպերացիա էին կազմակերպել՝ մեծ թվով ոստիկանների և հատուկ ծառայությունների ներգրավմամբ: Երևի մտածել էին, որ 2008-ից մինչև օրս Ինտերպոլից խուսափողը պետք է որ լուրջ հանցագործ լինի»:

Նմանատիպ նյութեր