211652_close_icon
views-count2246 դիտում article-date 11:56 12-01-2018

«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում Հանրապետության և Ազատության հրապարակներում կազմակերպվել է 15 միջոցառում

«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տոնական լույսերի միացմամբ Երևանում մեկնարկել են ամանորյա բազմատեսակ և բազմաժանր միջոցառումները, որոնց շնորհիվ մայրաքաղաքը դարձել է ավելի ուրախ և գրավիչ ինչպես երևանցիների, այնպես էլ Նոր Տարին մեր քաղաքում դիմավորող զբոսաշրջիկների համար: Այսպես, Հանրապետության և Ազատության հրապարակներում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել է 15 միջոցառում: Հատկանշական է, որ այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: «Նոր տարին Երևանում 2018» ծրագրով Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններում ցուցադրվել են ուրախ տոնական ներկայացումներ, որոնց այցելել է շուրջ 25 հազար երեխա: Ամանորի օրերին մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար բաց են եղել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարանները և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, որոնք այդ ժամանակահատվածում ունեցել են շուրջ 350 այցելու, որոնցից 300-ը՝ զբոսաշրջիկներ տարբեր երկրներից: Նշենք նաև, որ տոնական օրերին աշխատել են «Կարապի լիճ» և Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սահադաշտերը, որտեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացրել գեղասահքի սիրահարները: Հիշեցնենք, որ «Նոր տարին Երևանում 2018» ծրագրի եզրափակիչ միջոցառումը՝ «Իմ Հին ու Նոր տարի» համերգը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին:

Նմանատիպ նյութեր