Պատժամիջոցներով Ռուսաստանին չեք վախեցնի. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Վաշինգտոնին չի հաջողվի վախեցնել և ճնշում գործադրել Մոսկվայի վրա սահմանափակումների միջոցով։
Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
«Մենք փորձում ենք բացատրել, որ պատժամիջոցները ոչ այլ ինչ են, քան շարժում՝ ոչ մի տեղ։ Մեզ հնարավոր չի լինի վախեցնել դրանցով»,-ասել է դեսպանը՝ «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը հայտարարել էր, որ ՌԴ-ի դեմ 2017-ին սահմանված պատժամիջոցների արդյունքում Մոսկվան զրկվել է այլ երկրների մի քանի միլիարդ դոլարի զենքի վաճառքի հնարավորությունից։