4350 դիտում
23:26 29-01-2018
Մաքսիմ Մանուկյան. Պատրաստվում եմ առաջիկա կարեւոր մրցաշարերին
Հունահռոմեական ըմբշամարտի 80 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հաղթանակով մեկնարկեց տարվա առաջին մրցաշարում։ Նոր՝ 87 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնությունում Մանուկյանը բոլորից ուժեղ գտնվեց։ Հաղթանակից հետո Հայաստանի չեմպիոնը խոսեց լրագրողների հետ.
«Հայաստանի առաջնությանը մասնակցեցի իմ որոշմամբ։ Շատ լավ մարզավիճակում եմ։ Պատրաստվում եմ առաջիկա կարևոր մրցաշարերին։ Ամեն ինչ անելու եմ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում լավ հանդես գալու համար։
Այս քաշային կարգն ինձ համար նորություն չէր։ Տարիներ շարունակ մրցել եմ 85 կգ քաշում։ Տարբերությունը մեծ չէ։
Գուցե այս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցեմ 82 կգ քաշային կարգում, հաջորդ տարի 87-ում, որպեսզի պայքարեմ օլիմպիական խաղերի համար»,-ասաց Մաքսիմ Մանուկյանը։
Նմանատիպ նյութեր
1202 դիտում
18:58 20-04-2022
Կանայք պատրաստվում են միջազգային մրցաշարերին
5631 դիտում
15:36 20-06-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Մաքսիմ Մանուկյան. տեսանյութ
5486 դիտում
15:23 24-08-2017
Մաքսիմ Մանուկյան. Այս նվաճումն ինձ համար երազանքի իրականացում էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1441 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4492 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1393 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ