2234 դիտում
16:34 29-01-2018
ՀՀ Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Հարությունյանը նախևառաջ շնորհավորել է ներկաներին Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ այն որակելով առկա համագործակցության խորացմանն ուղղված նշանակալի քայլ և շնորհակալություն հայտնել ԵՄ գործընկերներին համատեղ ծրագրերի իրականացման համար:
Վասիլիս Մարագոսը կարևորել է Հայաստանի հետ արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված օրակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը և այլ հարցերի:
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ աջակցության կարևորությունն ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Նմանատիպ նյութեր
697 դիտում
16:08 27-06-2014
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
646 դիտում
10:18 08-05-2024
Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am
1078 դիտում
09:53 08-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում
568 դիտում
23:57 07-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ