211652_close_icon
views-count9647 դիտում article-date 23:27 28-01-2018

«Էսպանյոլի» պաշտպանը Պրիմերայի զարմանալի ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Էսպանյոլի» պաշտպան Մարիո Էրմոսոն երեք գոլ է խփել «Լեգանեսի» հետ խաղում (2:3)՝ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում: Ընդ որում, Էրմոսոն երկու անգամ գրավել է սեփական դարպասը, մեկ անգամ՝ մրցակցի: Խաղի 11-րդ և 82-րդ րոպեներին 22-ամյա իսպանացին աչքի է ընկել ինքնագոլերով, իսկ 88-րդ րոպեին գրավել է «Լեգանեսի» դարպասը: Այսպիսով, Էրմոսոն յուրահատուկ ռեկորդ է սահմանել, քանի որ նա դարձավ Պրիմերայի առաջին խաղացողը, որին հաջողվել է նման արդյունք գրանցել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր