Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի և Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում: Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը կայանալու է մարտի 27-ին Երևանում:
Այս պահին ՀՖՖ-ն վարում է բանակցություններ ևս մեկ ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ: