Սաուդյան Արաբիայի թագավորի ձերբակալված ազգականը պատմել է կալանքի պայմանների մասին
Սաուդյան Արաբիայի թագավորի ազգական Ալ-Վալիդ իբն Թալալ Ալ Սաուդը այսօր ազատ է աարձակվել և պատմել կալանքի պայմանների մասին: Նա ապրում էր ոսկեզօծ շքասենյակներում՝ կաբինետով, խոհանոցով և ճաշասենյակով:
Արքայազնը հույս ունի, որ մոտ օրերս նրան լիովին կարդարացնեն և ազատ կարձակեն: Վերջինս՝ ինչպես և արքայական ընտանիքի մի քանի տասնյակ անդամները, կալանավորվել էին նախորդ տարվա նոյեմբերին: Իր կալանքը կրում էր Էր-Ռիյադի «Ռիտց Քարլթոն» հյուրանոցում:
Արքայազնը լրագրողներին ցույց է տվել իր անձնական կաբինետի հարմարությունները, ինչպես նաև՝ ճաշասենյակը, որի որոշ դետալները պատրաստված են ոսկուց: Կաբինետում կա նաև հեռուստացույց:
Ալ-Վալիդ իբն Թալալը մեղադրվում է փողերի լվացման, շորթման և կաշառակերության մեջ: Forbes-ի տվյալներով, նրա կարողությունը գնահատվում է 16,8 մլրդ դոլար: Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչում: