Կոնստանց քաղաքում գիշերային ակումբում հրաձգություն է տեղի ունեցել. 2 մարդ մահացել է, 3-ը վիրավոր են
Գերմանիայի Կոնստանց քաղաքում, գիշերային ակումբում հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում մեկ հոգի մահացել է, երեքը վիրավոր են: Հաղորդում է BBC-ն,հղում անելով տեղի ոստիկանությանը:
Այսօր վաղ առավոտյան 34-ամյա տղամարդը կրակ է բացել և սպանել ակումբի հաճախորդներից մեկին: Այնուհետև, դեպքի վայր ժամանած Կոնստանցի ոստիկանները կրակել և վիրավորել են հարձակվողին, որը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Ականատեսները վկայում են, որ վիրավորվել է ակումբի պահակը: Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է նաև 1 ոստիկան:
Ոստիկանությունը հաղորդում է, որ ակումբի մյուս անդամները չեն տուժել. ոմանք թաքնվել են, ոմանք կարողացել են փախչել:
Հարձակման պատճառները հայտնի չեն: Ոստիկանությունը հաղորդում է, որ քաղաքում գործի են դրվել հատուկ ջոկատայինները, ինչպես նաև ոստիկանական ուղղաթիռը: Հայտնի չէ, թե հարձակվողը հանցակիցներ ունեցել է, թե ոչ: