Բրազիլիայում կամրջի փլուզման հետևանքով զոհվել է 2 մարդ
Բրազիլիայի Բելու֊Օրիզոնտի քաղաքում կամուրջ է փլուզվել։ Այս մասին հայտնում է Globo֊ն։
Միջադեպի հետևանքով երկաթբետոնային կոնստրուկցիան ճզմել է կամրջի տակով անցնող ավտոբուսին, ինչպես նաև մարդատար մեքենային։
Ներկայումս հաղորդվում է 2 զոհի և 19 վիրավորի մասին։