13250 դիտում
08:45 27-01-2018
Երկու օր է՝ կառավարությունը ցնծության մեջ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու օր է՝ կառավարությունը ցնծության մեջ է. ոգևորված են 2017թ. սոցիալ-տնտեսական ամփոփ ցուցանիշներով:
7.7 տոկոս աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, 12.6 տոկոս` արդյունաբերությունը, անգամ 2.2 տոկոսով ավելացել են շինարարության ծավալները: Կառավարությանը ոգևորել են նաև արտաքին առևտրաշրջանառության ոլորտի ցուցանիշները. այստեղ աճը 26.9 տոկոս է, ընդ որում` 25.2 տոկոս աճել են արտահանման, 27.8 տոկոս` ներմուծման ծավալները: Բայց նկատենք, որ բացարձակ թվերով ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցում են արտահանման ցուցանիշներին, արդյունքում` արտաքին առևտրաշրջանառության մեջ բացասական հաշվեկշիռը, միևնույն է, շարունակում է խորանալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017թ. ընթացքում արտահանվել է 2.2 մլրդ դոլարի արտադրանք և ներկրվել 4.1 մլրդ դոլարի ապրանք: Ասել է, թե արտաքին առևտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը 1 մլրդ. 939.8 մլն դոլար է: Մինչդեռ, հիշեցնենք, կառավարությունն իր ծրագրում խոստացել էր արտահանելի տնտեսություն ունենալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5189 դիտում
09:59 14-12-2019
ԱԺ աշխատակազմը ցնծության մեջ է. ինչ է հրահանգել Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
13428 դիտում
10:23 21-10-2021
Երևանի թեման ՏԻՄ ընտրություններով վերջնականապես փակվեց. Մարությանը ցնծության մեջ է․ «Հրապարակ»
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»