211652_close_icon
views-count3758 դիտում article-date 19:50 26-01-2018

Մասիս Մայիլյանը և Մայքլ Նյուտոնը քննարկել են Արցախի ականազերծման հարցը

Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust ոչ կառավարական կազմակերպության Արցախի ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում մարդասիրական ականազերծման ուղղությամբ կազմակերպության գործունեության և առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր։ Մասիս Մայիլյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը այսուհետ ևս աջակցել Արցախի Հանրապետությունում The HALO Trust-ի գործունեությանը։

Նմանատիպ նյութեր