211652_close_icon
views-count5458 դիտում article-date 19:27 07-06-2018

Մասիս Մայիլյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը հունիսի 7-ին Ստեփանակերտում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ լարվածության սրմանն ուղղված Ադրբեջանի մարտավարությունը վերջին շրջանում կիրառվում է ոչ միայն արցախյան, այլև այլ ուղղություններով, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը։

Նմանատիպ նյութեր