211652_close_icon
views-count5584 դիտում article-date 11:43 26-01-2018

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքի արդյունքում ադրբեջանցի պատգամավորի զեկույցից հանվել են հակահայկական բոլոր ձևակերպումները. Արփինե Հովհաննիսյան

ԵԽԽՎ-ն ընդունել է ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը, որի տեքստից հայկական պատվիրակությանը հաջողվել է հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները: «ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը: Ամիսներ առաջ անդրադարձել էինք բանաձևին, սակայն առանց փակագծերը բացելու: Այլևս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որևէ հակահայկական ձևակերպումների: Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձևի նախապատրաստման սկզբնական շրջանում: Մասմավորապես՝ երեխաների զոհերից հիշատակվել էր միայն Զահրա Գուլիևան, խոսվել էր միայն ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և իհարկե, Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների օկուպացիայի մասին և այլն: Այսօր զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան»,-ֆեյսբուքյյան իր էջում գրառել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր