Աֆղանստանում իսլամիստ գրոհայինները հարձակվել են «Փրկենք երեխաներին» կազմակերպության մասնաճյուղի վրա. ԶԼՄ-ներ
Աֆղանստանում զինված հարձակում է կատարվել Save the Children միջազգային կազմակերպության մասնաճյուղի վրա, որը տեղակայված է Ջելալաբադում։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Tolo News հեռուստաալիքին։
Նանգարհարի նահանգապետի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ գրոհայինները սկզբում գործի են դրել պայթուսիկ սարքը, որը տեղադրված է եղել ավտոմեքենայում, իսկ հետո հարձակվել։
Պայթյունի հետևանքով տուժել է 11 մարդ։ Ներկա պահին շենքի մոտակայքում շարունակվում են կրակոցները ահաբեկիչների և տեղի անվտանգության ուժերի միջև։