Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հասարակական հիմունքներով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը օրերս կնշանակվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի թափուր պաշտոնում:
47-ամյա Ներսիսյանը այժմ «Թվային Հայաստան» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է: Երկար տարիներ աշխատել է նաև ՀՀ էներգետիկայի նախարարությունում (նախարարի տեղակալի օգնական, նախարարի խորհրդական, վարչության պետ), Երևանի քաղաքապետարանում՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ:
Տեխնիկական գիտությունների թեկնածու է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]