211652_close_icon
views-count5284 դիտում article-date 22:29 23-01-2018

ԼՂ հակամարտությունը սառեցված հակամարտությունների թվին չի դասվում, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ. Մակրոն. News.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտությունների թվին չի դասվում, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ասել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: «Նախ եւ առաջ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին Փարիզ այց կատարելու, ինչպես նաեւ այն ջերմ ու հաճելի զրույցի համար, որ մենք ունեցանք ճաշի ընթացքում: Ես վերահաստատեցի, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին: Ես, իհարկե, գիտեմ անկախությունից ի վեր Արեւմուտքի եւ Արեւելքի հատման վայրում կայուն եւ ժողովրդավարական երկիր կառուցելու ձեր երկրի անցած ճանապարհը՝ որպես առաջամարտիկ: Դուք գտնվում եք բարդ հարեւանությամբ մի տարածաշրջանում, եւ ձեր երկիրը պայքարում է իր ապագան կառուցելու համար, ինչպես միշտ արել է իր պատմության ընթացքում: Մենք միասին հանդիպելու ենք Շառլ Ազնավուրին: Ես չէ, որ պետք է նշեմ, որ նա ձեր դեսպանն ու մեր հայրենակիցն է եւ նա մշտապես երկուսն է մեկում: Նա այսօր մեզ հետ է լինելու, սակայն ամենից առաջ կարծում եմ, որ նա նվիրված է իր երկրպագուներին: Կարծում եմ, որ նա Պրովանսում է՝ Մարսելում, որտեղ համերգ ունի, բայց այսօր երեկոյան կարծես կլինի մեր կողքին: Նա մշտապես եղել է Ֆրանսիան ու Հայաստանը միացնող կենսական կապերից մեկը, եւ այն մարդկանցից մեկն է, ով աշխույժ է պահում մեր ամենօրյա հարաբերությունները, ինչպես, օրինակ, Ազգային ժողովի բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Մարիլոսյանը, ով այսօր մեր կողքին է, ով եւս ներկայացնում է մեր երկրների ընդհանուր հիշողությունն ու մշակույթը: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/432632.html]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր