211652_close_icon

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

views-count2152 դիտում article-date 21:22 23-01-2018
Այսօր՝ հունվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին: Դեսպան Ուրազաևը Վիգեն Սարգսյանին է ներկայացրել դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության ընթացքը, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր