Ավտովթար Երևանում. 68-ամյա վարորդը BMW-ով բախվել է կայանված քարշակին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններոմ Երևանի բնակիչ՝ 68-ամյա Էդիկ Շիրոյանը Թբիլիսյան խճուղում իր վարած BMW մակնիշի 61 ԼԼ 734 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Daweoo մակնիշի 34 OT 842 համարանիշի քարշակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 63-ամյա Երանուհի Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրւգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի