67902 դիտում
10:47 21-01-2018
Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրկիզել են Արարատի ջրային տնտեսության Նոյակերտ գյուղի տեղամասի պետի առվույտի դեզերը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 20-ին, գույքի դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք այրել են Նոյակերտ գյուղի Րաֆֆու փողոցի բնակիչ, 57-ամյա Ռաֆիկ Պողոսյանին պատկանող, Արգիշտի փողոցի 2-րդ տնամերձ հողամասում գտնվող 2 հազար հատ առվույտի հակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, , դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, սակայն հրշեջներն ու գյուղացիները չեն կարողացել մարել կրակը և ողջ կուտակված առվույտի հակը դարձել է ոչ պիտանի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Պողոսյանը Արարատի մարզի ջրային տնտեսության Նոյակերտ գյուղի տեղամասի պետն է:
Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Հրշեջները հրեդեհաշիջման աշխատանքները կատարել են ողջ գիշեր՝ մինչև այսօր՝ հունվարի 21-ի վաղ առավոտ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
29218 դիտում
13:39 23-11-2017
Արտակարգ դեպք Արմավիրի քրեակատարողական հիմնարկում. դատապարտյալը հրկիզել է կարանտինային տեղամասի կարցերը