Նիգերիայում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Առնվազն 20 մարդ է զոհվել Նիգերիայում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ողբերգական վթարը տեղի է ունեցել Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում։
Տեղի ոստիկանապետ Ումար Իբրահիմի խոսքով՝ պատճառը եղել է ծանրաբեռնվածությունը, և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոբուսը, հարվածել է բեռնատարին։
Ավտոբուսը նախատեսված էր 16 ուղևոր փոխադրելու համար, սակայն տեղափոխում էր 30 ուղևորի։
Վթարի հետևանքով 17 մարդ տեղում է մահացել, իսկ 3-ը՝ հիվանդանոցում։ 7 մարդ հոսպիտալացվել էր։