Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 4 մարդ է զոհվել. կա 100-ից ավելի վիրավոր
Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, 120-ը մարդ վիրավորվել է:
Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժի հիմնական ալիքից հետո գրանցվել է 21 հետցնցում:
Փլատակների տակից դուրս է բերվել 70 մարդ: