Մանկասայլակով մայրը հրաշքով է խուսափում քամուց տապալվող ծառի տակ հայտնվելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է մանկասայլակով մայրը հրաշքով խուսափում քամուց տապալվող ծառի տակ հայտնվելուց:
Դեպքը տեղի է ունեցել Նիդերլանդներում, որտեղ երեկ՝ հունվարի 18-ին, ուժգին քամի էր բարձրացել:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087075/]Հիշեցնենք,[/url] որ Նիդերլանդներում երեկ մոլեգնող «Սուրբ Հուդա» փոթորիկը 3 մարդու կյանք է խլել:
130մ/վ արագությամբ քամուց ծառեր են շրջվել: ՈՒժեղ քամին շրջել է նույնիսկ բեռնատար մեքենաներ, քշել մարդկանց, վնասել տներ ու շինություններ:
Նիդերլանդների օդանավակայանը հետաձգել է միջազգային ավելի քան 40 ավիաչվերթ՝ փոթորկի հետ կապված: