9441 դիտում
08:36 19-01-2018
Ինչու է հրաժարական տվել Աշոտ Մանուկյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Հիշեցնենք` Մանուկյանը համարվում էր վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամներից և նախարար դարձավ կառավարության փոփոխությունից հետո` 2016թ. հոկտեմբերին: Այս հրաժարականը որքան էլ սպասելի էր, միաժամանակ կարելի է վաղաժամ համարել:
Սպասելի էր, որովհետև, ըստ շրջանառվող լուրերի, այդ նախարարությունն իրականում ղեկավարում է վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը, իսկ Մանուկյանը մղված էր երկրորդ պլան, և այդ պատճառով նրանց մեջ հակասությունները գնալով խորանում էին:
Ակնհայտ էր, որ Մանուկյանն այս ընթացքում այդպես էլ իրեն չէր զգում «սեփական ափսեի մեջ», չկարողացավ ինքնադրսևորվել: Համենայն դեպս, պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում Մանուկյանը, գլխավորելով երկրի համար առանցքային ոլորտներից մեկը, այդպես էլ ոչնչով աչքի չընկավ. անգամ հրապարակային միջոցառումներին նրա մասնակցությունն էր աննկատ:
Միաժամանակ այս հրաժարականը վաղաժամ էր, որովհետև սպասվում էր՝ Կարեն Կարապետյանի մերձավոր նախարարներն իրենց պորտֆելին հրաժեշտ են տալու այս տարվա ապրիլին, երբ նոր Սահմանադրության պայմաններում ձևավորվի նոր կառավարությունը: Բայց հավանաբար Մանուկյանի համբերության բաժակը լցվել է, և նա որոշել է գնալ «Տաշիր գրուպ»-ում բարձր պաշտոնի:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ` նախարարը հրաժարականի դիմում վարչապետին ներկայացրել է ավելի վաղ՝ Ամանորից առաջ, այդ մասին նաև ասել աշխատակիցներին: Սակայն հետո աշխատանքի է եկել և ասել, որ վարչապետի խնդրանքով է շարունակում պաշտոնավարումը: Հավանաբար վարչապետի փեսա Հայկ Հարությունյանն էլ ստանձնելու է նախարարի պաշտոնը, եթե որևէ բան չփոխվի իշխանական կուլիսներում առկա տրամադրությունների մեջ: Թեև Հայկ Հարությունյանը երեկ հերքել է այս տեղեկությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5580 դիտում
19:32 18-01-2018
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարական է ներկայացրել
6828 դիտում
18:21 06-07-2018
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարական է տվել. tert.am
Այս բաժնից
532 դիտում
08:55 23-04-2024
Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»
460 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»