Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարական է ներկայացրել
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկատվությունը [url=https://armenpress.am/arm/news/919426/energetik-entakarucvatsqneri-ev-bnakan-pasharneri-nakharary.html]armenpress[/url]-ի հետ զրույցում հաստատել է նախարարի մամուլի պատասխանատու Վասակ Թարփոշյանը:
«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:
Աշոտ Մանուկյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 6-ին:
Նշենք, որ մամուլն արդեն երկու օր է գրում է նախարարի հրաժարականի մասին։ Տարբեր պատճառներ են նշվում։