Կրակովում ավարտվել է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը
Կրակովում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։
Ավելի վաղ, Կրակովում միջնորդների հետ հանդիպել էր Էդվարդ Նալբանդյանը և հանդես եկել ԼՂ հիմնահարցի կարգավորման հեռանկարի վերաբերյալ հայտարարությամբ: