Փարիզում մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը
Այսօր` հունվարի 24-ին Փարիզում մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ սա երկու արտգործնախարարների այս տարվա առաջին հանդիպումն է, վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2013 թվականի դեկտեմբերին: