3407 դիտում
11:44 17-01-2018
Թրամփը մտավոր առողջության շեղումներ չունի. Սպիտակ տան բժիշկ. BBC
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ենթարկվել է բժշկական հետազոտությունների, մտավոր ունակությունների շեղումներ չեն հայտնաբերվել, և ընդհանուր առմամբ բացարձակապես առողջ է, ասել է Սպիտակ տան բժիշկ Ռոնն Ջեքսոնը: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42714293]BBC[/url]-ն:
Անցյալ ուրբաթ 71-ամյա Թրամփը անցել է երեք ժամանոց համապարփակ բժշկական հետազոտություն` առաջին անգամ նախագահության ընթացքում:
Բժշկական ստուգումը տեղի է ունեցել Մայքլ Վուլֆի սկանդալային «Կրակ և կատաղություն. Սպիտակ տան միջանցքներում» գրքի ազդեցությամբ, որտեղ ԱՄՆ նախագահի հոգեկան առողջությունը հարցականի տակ է դրվել:
Երեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում Ռոնն Ջեքսոնն ասել է, որ Թրամփը ընդհանուր առմամբ, «գերազանց առողջություն ունի»:
«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ նախագահը առողջ է և այդպես էլ կմնա նախագահության ամբողջ ժամկետում», - վստահեցրեց բժիշկը` հավելելով, որ Թրամփը երբեք չի ծխել և չի խմել ալկոհոլ:
Միևնույն ժամանակ, Ջեքսոնը նշել է, որ նախագահն օգտագործում է ցածր յուղայնությամբ սնունդ, ինչպես նաև կատարում ֆիզիկական վարժություններ:
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
23:41 29-09-2024
Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»
1477 դիտում
16:34 15-12-2018
Դոնալդ Թրամփը ներկայացրել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարի պաշտոնակատարին
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»