211652_close_icon

Բասկետբոլի Հայաստանի հավաքականներն իմացան իրենց մրցակիցների անունները

views-count5408 դիտում article-date 21:25 16-01-2018
Բասկետբոլի 2018 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հանդես կգա A ենթախմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են՝ Ավստրիայի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ալբանիայի և Մոլդովայի հավաքականները: Հայաստանի մինչև 18 տարեկանների թիմն ուժերը կչափի Մոլդովայի, Իռլանդիայի, Մոնակոյի և Մալթայի հետ: Մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա 2018 թվականի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում: Մեր ընտրանին հայտնվեց C ենթախմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի, Հոլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ:

Նմանատիպ նյութեր