Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցների թիվը պակասել է մեկով
Այս տարվա հունիսին տղամարդկանց Հայաստանի հավաքականը Մոլդովայում մասնակցելու է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Հայտնի է դարձել, որ մասնակից երկրների թիվը պակասել է մեկով. Մոնակոն հրաժարվել է ելույթ ունենալ առաջնությունում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Այսպիսով, B ենթախմբում ընդգրկված Հայաստանի մրցակիցների թիվը պակասել է մեկով եւ մեր ընտրանին խմբային մրցաշարում 4-ի փոխարեն կանցկացնի 3 հանդիպում՝ մրցելով Մոլդովայի, Անդորրայի եւ Ուելսի հավաքականների հետ: Առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: