211652_close_icon
views-count4997 դիտում article-date 23:30 16-01-2018

Սեյսմիկ պաշտպանության ծառայության տարածքային ստորաբաժանումներն ամփոփեցին տարին

Այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի չորս ՊՈԱԿ-ների 2017 թվականի տարեկան հաշվետվությունների լսումը: Ներկա էին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Մխիթարյանը, «ՍՊԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը, ՊՈԱԿ-ների գործադիր տնօրենները, «ՍՊԾ» գործակալության և ՊՈԱԿ-ների աշխատակիցները: «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Մխիթարյանի նախագահությամբ ՊՈԱԿ-ների տնօրենները ներկայացրեցին 2017 թվականին կատարված աշխատանքները և դրանց ընթացքում առաջացած խնդիրները: Ելույթներ ունեցան Ա. Թովմասյանը, ՊՈԱԿ-ների գործադիր տնօրենները, «ՍՊԾ» գործակալության բաժնի պետերը: Հնչեցին մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի տնօրեն հնարավորինս ամբողջական և սպառիչ պարզաբանումներ տվեց: Հ. Մխիթարյանը հատուկ նշեց սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների կազմման անհրաժեշտությունը և ՊՈԱԿ-ները նորագույն սարքավորումներով հագեցման խնդրի կարևորությունը: Ամփոփելով կատարված աշխատանքը` «ՍՊԾ» գործակալությունը բավարար գնահատեց ՊՈԱԿ-ների տարեկան հաշվետվությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր