5175 դիտում
22:44 15-01-2018
Գագիկ Սարգսյան. Օլիմպիական խաղերին կմասնակցենք երկրորդ համարով
«Շատ հաճելի և կարևոր է, որ մեր մարզիկներն անհրաժեշտ վարկանիշային միավորները վաստակում են մրցելով Հայաստանում»,- ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Դահուկավազքի ազգային առաջնությունից հետո Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց արդյունքները.
«Մեզ ուրախացրին Աշոցքի դահուկորդները, որոնք հաջող հանդես եկան: Երիտասարդ մարզիկները սկսել են աճ գրանցել:
Այս պահի դրությամբ Սերգեյ Միքայելյանն ու Միքայել Միքայելյանն ունեն 100-ից ցածր միավոր (խմբ. դահուկային սպորտում նվազող համակարգ է): Վարկանիշային վերջին աղյուսակը հրապարակվելու է հունվարի 20-ին:
Միջազգային ֆեդերացիան՝ ՄՕԿ-ի հետ համատեղ ուղարկելու է երկրների քվոտաները: Մեր ֆեդերացիան կհրավիրի նախագահության արտահերթ նիստ և արդյունքները հաստատման կուղարկի ՀԱՕԿ:
Ցավոք, Սերգեյը վնասվածք ստացավ և չկարողացավ պահպանել դիրքը լավագույն 300 մարզիկների շարքում: Օլիմպիական խաղերին կմասնակցենք երկրորդ համարով, նա Միքայել Միքայելյանն է: Մեզ համար առաջինը մեր մարզիկների առողջությունն է:
Դահուկավազքում ակնկալում ենք մեկ տղայի և մեկ աղջկա մասնակցություն: Աղջկա ընտրության հարցում հաշվի ենք առնելու գրանցած լավագույն վարկանիշային միավորը և Հայաստանի առաջնության արդյունքները»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
Այս տարի Հայաստանի բաց առաջնությանը մասնակցել են մարզիկներ նաև Իրանից Չիլիից, Մեքսիկայից: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նրանք շատ գոհ են հեռանում մեր երկրից.
«Արտասահմանցի դահուկավազորդները հնարավորությունը բաց չթողեցին վարկանիշային միավորները բարելավելու համար: Նրանք նշեցին, որ պայմաններից շատ գոհ են: Ցանկություն հայտնեցին Հայաստանում կրկին մասնակցելու մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների:
Ժամանակին մենք էինք մտածում ուրիշների օգնությանը դիմելու մասին, այսօր արդեն մեզ հետ են ցանկանում մարզվել: Սա խոսում է մեր մեծ առաջընթացի մասին: Շատ զարգացած պետություններ դիմում են մեզ նաև մարզումներ կազմակերպելու համար:
Հաջորդ մեծ ձեռքբերումն Աշոցքն է: Այն մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերում է: Փորձելու ենք Աշոցքը դարձնել մրցումային և մարզումային կենտրոն»,- նշեց Գագիկ Սարգսյանը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հայտնեց, որ հայ լեռնադահուկորդները մեկնել են Իրան՝ վերջին վարկանիշային միավորները վաստակելու: Սարգսյանը հույս հայտնեց, որ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում գոնե մեկ լեռնադահուկորդ կունենանք:
Նմանատիպ նյութեր
967 դիտում
12:17 07-02-2024
Կլինեմ վարչապետի թեկնածու, կմասնակցենք ԱԺ ընտրություններին. Հայկ Մարության
1528 դիտում
19:29 16-07-2024
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը պատրաստ է․ Գագիկ Ծառուկյան
975 դիտում
18:06 01-06-2014
Ստավանգեր. կայծակնային մրցաշարում Արոնյանը հանդես կգա 5-րդ համարով
Այս բաժնից
2890 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6862 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5584 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին