11509 դիտում
21:33 15-01-2018
Շուտով բոլորս կունենանք շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս. Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքում ընթացող շինաշխատանքներից՝ ուրախությամբ արձանագրելով․
«Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում սկսվել են հիմնանորոգման մեծամասշտաբ աշխատանքներ, շուտով բոլորս կունենանք նման շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս…»։
[url=http://www.aravot.am/2018/01/15/931259/]Aravot.am[/url]-ը Տիգրան Վիրաբյանից տեղեկացավ, որ Գյումրու դրամատիկական թատրոնը մայիսին մի քանի ներկայացումներով հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում։ Հյուրախաղերի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով էլ ինքն այժմ Թբիլիսիում է։
«Հյուրախաղերը, բնականաբար, կազմակերպում ենք Թբիլիսիի հայկական թատրոնի աջակցությամբ, ներկայացումները կխաղանք այլ շենքում․ 7 տարվա սպասումից հետո 2017 թվականի սեպտեմբերից սկսվել է Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որն ամենայն հավանականությամբ կտևի երկու տարի»,-ասաց մեր զրուցակիցը։ Հիշեցնենք, որ այն Հայաստանի սահմաններից դուրս միակ պետական հայկական թատրոնն է։
Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1304 դիտում
11:44 20-10-2019
Հունան Պողոսյանն այցելել է Կապանի դրամատիկական թատրոն. Քննարկվել է թատրոնի վերանորոգման հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1733 դիտում
22:57 28-12-2018
«Պետք է հրաժարվել թատրոն հանդիսատես «բերման ենթարկելու» վատ սովորույթից». Տիգրան Վիրաբյան
6892 դիտում
18:38 01-05-2017
«Լիր արքա» ողբերգությունը վերադառնում է Գյումրու դրամատիկական թատրոն
Այս բաժնից
805 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը