Տոնի Կրոս. Ովքեր ասում են, թե «Ռեալը» վատ էր խաղում, ֆուտբոլից բան չեն հասկանում
«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը իր թվիթերում անդրադարձել է Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Վիլյառեալից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/13/1086678/]պարտությանը[/url] (0:1):
«Այժմ մեր համար և բոլոր մադրիդիստների համար դժվար ժամանակներ են, դա ճիշտ է: Սակայն յուրաքանչյուր ոք, ով ասում է, թե մենք այդ խաղում վատ դրսևորեցինք մեզ, ֆուտբոլի մասին ոչ մի պատկերացում չունեն:
Դա լավ խաղ էր, և մենք շարունակելու ենք այդ նույն ոճով: Դեռ շատ խաղերում ենք հաղթելու այս մրցաշրջանում», գրել է գերմանացի ֆուտբոլիստը: