10378 դիտում
23:47 13-01-2018
«Բարսելոնայի» նորեկի անունը դրել են հայտնի մուլտֆիլմի հերոսի պատվին
«Բարսելոնայի» նոր պաշտպան Յերի Մինայի հայրը՝ Խոսե Էուլիսես Մինան հայտնել է, որ որդին անունը ստացել է մուլտֆիլմի հերոսի պատվին:
«Նրա անունն ընտրել է մայրը: Մեզ շատ էր դուր գալիս «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմը, այդպես նա անունը ընտրեց: Թեպետ մենք նրա անվան առաջին տառը փոխեցինք «Յ»-ի», ասել է Մինա-ավագը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 23-ամյա կոլումբիացի պաշտպանին 11,8 մլն եվրոյով ձեռք բերեց «Պալմեյրասից»:
Ուշագրավ է, որ «Բարսելոնայում» խաղում է հոլանդացի պաշտպան Թոմաս Վերմալենը և կատակասերները ընդգծում են, որ շուտով Թոմն ու Ջերին հզոր պաշտպանական զույգ կկազմեն կատալոնական ակումբում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2569 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2929 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2911 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն