«Մանչեսթեր Յունայթեդն» ավարտեց «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդի տրանսֆերը:
Ակումբները հայտարարել էին բրազիլացու տեղափոխության մասին հունիսի 5-ին, իսկ այսօր մանկունյանցիները նրա հետ 5-ամյա պայմանագիր են կնքել:
Գործարքի մանրամասները չեն հրապարակվում, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել,որ «ՄՅՈւ»-ն 25-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է մոտ 60 մլն եվրո:
Ֆրեդը ԱԱ-2018-ում վնասվածքի պատճառով բաց էր թողել Բրազիլիայի հավաքականի առաջին խաղը, սակայն այժմ նա կարող է մասնակցել Կոստա-Ռիկայի հետ երկրորդ հանդիպմանը: