Ռուսաստանը միջուկային զենքի արտադրության հարցում առավելություն ունի ԱՄՆ-ի նկատմամբ
Ռուսաստանը միջուկային զենքի արտադրության ոլորտում ավելի ուժեղ է, քան ԱՄՆ-ն։ Այդ մասին նշված է ԱՄՆ միջուկային դոկտրինայի նախագծում, որը հրապարակել է The Huffington Post-ը։
Նրանում ասվում է, որ Ռուսաստանը ստեղծում է ոչ ռազմավարական զենքերի հավաքածու, որոնք կարող են ինչպես միջուկային, այնպես էլ սովորական սպառազինություն լինել։
Դա էլ, իր հերթին, թույլ է տալիս նրանց ընդլայնել իր միջուկային արսենալը՝ առանց խախտելու միջուկային զենքի չտարածման մասին միջազգային օրենքը։