211652_close_icon
views-count4052 դիտում article-date 16:51 11-01-2018

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 2500 եվրո վճարել Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 2500 եվրո վճարել հայցվորին, որից 2000-ը՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 500-ը՝ որպես փոխհատուցում ծախսերի համար: Այդ մասին հայտնում է [url=https://hudoc.echr.coe.int/eng#{"fulltext":[""ARZUMANYAN v. ARMENIA""],"itemid":["001-179848"]}]ՄԻԵԴ[/url]-ի կայքը: Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ներկայացրել է 2007 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա: Հիշեցնենք, որ Արզումանյանը ձերբակալվել է 2007 թվականի մայիսին և կալանավորվել: Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել հանցանքի ծանրության և իրավապահներից թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու և կրկնահանցագործության վտանգի հիման վրա: Այդ ժամանակ Արզումանյանը առաջնորդում էր «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժումը: Նրան ներկայացվել էր փողերի լվացման մեղադրանք: Ալեքսանդր Արզումանյանը ՄԻԵԴ-ում բողոքել է, որ դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը և խախտվել են ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքները: Հայցվորը պահանջել էր 81.250 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Ալեքսանդր Արզումանյանի գործոց տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, որը երաշխավորում է, որ ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք:

Նմանատիպ նյութեր