16847 դիտում
08:59 11-01-2018
Նախկին պատգամավորը Երևանում 27 հա տարածքում հսկայական ժամանցի կենտրոն կկառուցի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի ընկերությանը առանց մրցույթի հողամաս կտրամադրի: Այս հարցը ներառված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում, որը գործադրին է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Գարեգին Նուշիկյանի հիմնադրած «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը նախորդ տարվա օգոստոսի 3-ին վարչապետ Կարեն Կարապետյանին ներդրումային ծրագիր է ներկայացրել: Մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու նպատակով «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ն խնդրել է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը տրամադրել ընկերությանը՝ փոխելով հողի նպատակային նշանակությունը:
«Երևան քաղաքում կստեղծվի տարածաշրջանում նմանատիպը չունեցող, եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխանող հանգստի և ժամանցի կենտրոն, որը էական խթան կհանդիսանա զբոսաշրջության և տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար, տարածքի կանաչապատումը կնպաստի շրջակա միջավայրի բարելավմանը, կստեղծվեն մշտական աշխատատեղեր»,- ասված է կառավարության որոշման նախագծում:
Նշված 27 հեկտար տարածք այժմ համարվում է անտառային գոտի, սակայն նպատակային նշանակությամբ չի օգտագործվում: Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70%-ը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ, ստեղծելով ծաղկազարդ և կանաչապատ տարածք: Հողամասի 25-30%-ը պետք է կազմեն ճանապարհները, արահետները, սպորտային հրապարակները, խաղահրապարակները և ջրային մակերեսները, իսկ այցելուների սպասարկման համար նախատեսված ատրակցիոնների և կառուցապատման այլ տարրերի զբաղեցրած մակերեսը չպետք է գերազանցի տրամադրված հողամասի 7%-ը:
Նախատեսվում է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում կատարել, որի հաշվին 60 ամսվա ընթացքում մոտ 27 հա հողամասի վրա կկառուցվի մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի՝ գերժամանակակից ատրակցիոններով հագեցած, իր տեսակով եզակի կենտրոն, որը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 350 մշտական աշխատատեղ, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, կկանաչապատվի և կբարեկարգվի ամբողջ տարածքը:
Ներդրումային ծրագրի համաձայն՝ ժամանցի կենտրոնում կկառուցվի 35 մետր բարձրությամբ պտտվող անիվ, 70 կմ/ժ արագությամբ ընթացող ամերիկյան կոստեր, 60 մետր բարձրությունից ազատ անկման աշտարակ և այլն: Կենտրոնում կլինի նաև 5000 քմ մակերեսով ծածկված սրահ, որտեղ այցելուները կկարողանան վայելել իրենց ժամանցը վատ եղանակային պայմանների դեպքում:
Կենտրոնի բացման առաջին իսկ տարում նախատեսվում է ավելի քան 300 հազար այցելու: Ներդրումային ծրագրի իրականացման համար հողամասը «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվելու է վարձակալության և կառուցապատման իրավունքներով: Ծրագրի հետգնումը նախատեսվում է 10 տարվա ընթացքում։ 10 տարվա ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերը կկազմեն մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
18560 դիտում
09:30 21-02-2018
Վարկ վերցրու՝ գնա սաունա. արտոնյալ վարկ շքեղ ժամանցի կենտրոնի այցելուներին «Հայկական ժամանակ»
20870 դիտում
15:55 11-01-2018
27 հա հողամասը 99 տարով վարձակալության է տրվել է «Պարկ Գրուպ»-ին. կկառուցվի ժամանցի կենտրոն
1133 դիտում
16:25 26-03-2015
Ռուսական կողմը Գյումրիում կկառուցի հոգևոր մշակութային կենտրոն
Այս բաժնից
1825 դիտում
11:29 31-01-2025
Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութում պատկերվածներն Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ
1894 դիտում
10:25 30-01-2025
«Ես եղել եմ և կմնամ ՀՀ քաղաքացի, հանգի՛ստ եղեք». Գևորգ Կոստանյան. «Ժողովուրդ»
1423 դիտում
09:03 30-01-2025
Եվս մեկ հայկական թիմ՝ ՈՒՀԱ-ի բեմում. «Փաստ»