211652_close_icon
views-count12537 դիտում article-date 17:44 09-01-2018

Էրդողանը չի բացառել, որ Թուրքիան նոր ռազմական օպերացիա կսկսի Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» ռազմական օպերացիան վերսկսելու մասին, հաղորդում է Anadolu-ն։ Գործակալության տվյալներով՝ այդ մասին Էրդողանը հայտարարել է Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում։ «Եթե Ալլահի կամքը լինի, ապա մենք կշարունակենք «Եփրատի վահան» օպերացիան Աֆրինում և Մանբիջում»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր