Թուրքական բանակը շուտով օպերացիա կսկսի Սիրիայի Աֆրին քաղաում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին, փոխանցում է Ria Novosti-ն։
Ներկա պահին Աֆրինը վերահսկում են Սիրիայի քրդական ջոկատները, որոնց Թորքիան համարում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորումներ։
«Ո՞վ գիտի.. վաղը կամ էլ ավելի շուտ»,-լրագրողների հարցին այսպես է պատասխանել Ջանիքլին, որի խոսքը մեջբերում է թուրքական Yeni Safak թերթը։