Էրդողան. Թուրքիան ռազմական օպերացիա կիրականացնի Սիրիայում
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական գործողություններ կիրականացնի Սիրիայի հյուսիսում: Այս մասին թուրքական կողմը արդեն տեղյակ է պահել Ռուսաստանին և ԱՄՆ-ին:
«Մենք Եփրատից դեպի արևելք կմտնենք, ինչպես մտել ենք Աֆրին, Ջերաբլուս և ալ-Բաբ: Մենք չենք կարող լռել, երբ հարձակվում են մեր երկրի վրա», ասել է Էրդողանը:
Օրերս թուրք առաջնորդը նշել էր, որ Անկարան պատրաստ է գործողւթյունների դիմել Եփրատից արևելք, ինչպես նաև Մանջիբում, ընդդեմ սիրիական քուրդերի ինքնապաշտպանության ուժերի, եթե ԱՄՆ-ը նրանց դուրս չհանի այնտեղից:
Ավելի ուշ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի հետ հեռախոսազրույցից հետո որոշել է հետաձգել ռազմական օպերացիան:
Արդյունքում ԱՄՆ-ի ղեկավարը որոշում ընդունեց զորքերը հանել Սիրիայից: