4005 դիտում
16:23 09-01-2018
Խորհրդարանում քննարկվել են հայ-բրազիլական հարաբերություններին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավար Շուշան Սարդարյանը հունվարի 9-ին հանդիպել է Սան Պաուլոյի քաղաքապետարանի ավագանու անդամ Ջիլբերտո Տոնոս Նատալինիի հետ, ով մինչ Երեւան այցելելը եղել էր Արցախում:
Շուշան Սարդարյանը, նշելով, որ նախորդ տարի լրացել է Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, ընդգծել է, որ երկկողմ կապերն այս ընթացքում արդյունավետ զարգացել են: Տիկին Սարդարյանն այս համատեքստում կարեւորել է խորհրդարանական համագործակցության, մասնավորապես բարեկամական խմբերի գործունեության դերն ու նշանակությունը: Նրա համոզմամբ՝ հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման խթան է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ կապերի առավել ընդլայնումը:
Բարեկամական խմբի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Բրազիլիայի ժողովրդին՝ 2011 թվականին Սան Պաուլո նահանգի Կամպինաս քաղաքային խորհրդարանի կողմից եւ 2015 թվականին Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւեր ընդունելու համար, ինչպես նաեւ նահանգային իշխանություններին` Սան Պաուլո քաղաքի «Արմենիա» հրապարակում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու համար:
Շուշան Սարդարյանն անդրադարձել է նաեւ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացին, ինչպես նաեւ հայկական համայնքի խնդիրներին:
Ջիլբերտո Նատալինին նշել է, որ իրենց կողմից քայլեր են իրականացվում հայկական համայնքին վերաբերող, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությանն ու Արցախին առնչվող խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ: Ներկայացնելով իր տպավորությունները Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ` հյուրն ընդգծել է. «Ես ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Արցախի ջերմ բարեկամն եմ»:
Նմանատիպ նյութեր
7236 դիտում
21:00 26-06-2017
ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր
1037 դիտում
17:09 08-11-2019
Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր
954 դիտում
22:41 18-11-2019
Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր
Այս բաժնից
535 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
412 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
409 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել